Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ
Քաղաքական
16:18 01/10/2020
Հայաստան

Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Կրեմլի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ նախագահները վճռականորեն քննադատում են ուժի էսկալացիան, որը տեղի է ունենում ԼՂ հակամարտության շփման գոտում։

Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից երկրների զինված ուժերի միջև։ Ինչպես նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարություններին անհապաղ իրենց վրա պատասխանատվություն վերցնել բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ կարգավորմանն ուղղված բանակցությունները»։
 

Placeholder
Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ