Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սոցցանցերում սպանված վարձկանների ցուցակներ, համապատասխան լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվում, որոնցում նշվում է նրանց պատկանելիությունը սիրիական որևէ զորամիավորմանը: Այս ամենը ապացույցն է նրա, որ Սիրիայի ղեկավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում շարունակում են զորամիավորումներ ձևավորվել, որոնք կարող են վտանգ ներկայացնել ոչ միայն սիրիացիների համար»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, երբ խնդրել են անդրադառնալ Սիրիայի հյուսիսում գրոհայինների հավաքագրմանը և նրանց ԼՂ հակամարտության գոտի ուղարկելուն։
Արցախում տիրող իրավիճակի մասին խոսելով ասել է, որ լրջորեն մտահոգված են սեպտեմբերի 27-ից շարունակվող լարվածությամբ և հավելել, որ ՌԴ-ն չի կարող անտարբեր լինել։