ՊԲ-ն փնթի բեմադրություն է որակում մարտական դրոշի առգրավման մասին լուսանկարները
Քաղաքական
22:30 02/10/2020
ԼՂՀ

ՊԲ-ն փնթի բեմադրություն է որակում մարտական դրոշի առգրավման մասին լուսանկարները

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող լուսանկարները, որտեղ ներկայացված է ՊԲ-ի զորամասերից մեկից իբր առգրավված մարտական դրոշը ակնհայտ ապատեղեկատվություն է և փնթի բեմադրության արդյունք:

Նշված զորամասի մարտական դրոշը գտնվում է մարտական գործողությունների շրջանում՝ հուսալի պահպանության ներքո և անձնակազմին մղում է նոր սխրանքների»։

Placeholder
ՊԲ-ն փնթի բեմադրություն է որակում մարտական դրոշի առգրավման մասին լուսանկարները