Արկն ընկնում է Հակարի գետի վրա
Քաղաքական
14:45 02/10/2020
ԼՂՀ

Արկն ընկնում է Հակարի գետի վրա

Ադրբեջանական ԶՈՒ թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես է արկն ընկնում ՀՀ և Արցախը կապող կամուրջը Հակարի գետի վրա: Այս մասին  հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը հարվածներ է հասցրել Հադրութի և Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով քաղաքացիներ են վիրավորվել, տուժել է Ստեփանակերտի փրկարար ծառայությունը։

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

 

Placeholder
Արկն ընկնում է Հակարի գետի վրա