Սա էլ Տ-90-ը։ Տղերքը հեշտ էլ խփել են. ՊՆ ներկայացուցիչ
Քաղաքական
13:40 02/10/2020
Հայաստան

Սա էլ Տ-90-ը։ Տղերքը հեշտ էլ խփել են. ՊՆ ներկայացուցիչ

«Սա էլ Տ-90-ը։ Տղերքը հեշտ էլ խփել են։ Շատ մոտիկ չկարողացա գնալ ցավոք, կրակում էին»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ու հրապարակել լուսանկարներ: 

Այսօր ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը թվարկեց հակառակորդի կորուստները՝   39 զրահատեխնիկա, 4 ՍՈՒ 25 ինքնաթիռ,  3 ՄԻ 24ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830։

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։


Placeholder
Սա էլ Տ-90-ը։ Տղերքը հեշտ էլ խփել են. ՊՆ ներկայացուցիչ