Ֆրանսիան Հայաստանին ու Ադրբեջանին նախազգուշացնում է հակամարտության միջազգայնացման սպառնալիքի մասին
Քաղաքական
15:47 02/10/2020
Տարածաշրջան

Ֆրանսիան Հայաստանին ու Ադրբեջանին նախազգուշացնում է հակամարտության միջազգայնացման սպառնալիքի մասին

ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսման: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ ունեցած շփումներից հետո: Այս մասին գրում է Tass-ը։

«ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարության ոգով ես կարևորեցի Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի համանախագահի վճռականությունը, անաչառորեն խաղալ իր դերը` հասնելու ռազմական գործողությունների ավարտին և առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո», - նշել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը:

Ինչպես նշված է վարչությունում, Լե Դրիանն այս զրույցների ընթացքում մեկ անգամ ևս կողմերին կոչ է արել «դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց հապաղման և նախապայմանների»:

Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների ձգձգումը կհանգեցնի «միայն զոհերի թվի աճին, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում, ինչպես նաև սրացման սպառնալիքին, որը կարող է դուրս գալ Ադրբեջանի և Հայաստանի վերահսկողությունից»:

«Ես նախազգուշացրել եմ իմ զրուցակիցներին հակամարտության միջազգայնացման սպառնալիքի մասին»,- ասել է Լե Դրիանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն իր հարձակումը սկսեց սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով։
 

Placeholder
Ֆրանսիան Հայաստանին ու Ադրբեջանին նախազգուշացնում է հակամարտության միջազգայնացման սպառնալիքի մասին