Կարմիր գծերը հատված են․ Մակրոնը ՆԱՏՕ-ին կոչ է անում  առերեսվել Թուրքիայի վարքագծին
Քաղաքական
11:31 02/10/2020
Տարածաշրջան

Կարմիր գծերը հատված են․ Մակրոնը ՆԱՏՕ-ին կոչ է անում առերեսվել Թուրքիայի վարքագծին

Բրյուսելում անցկացվող ԵՄ գագաթնաժողովում նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ իրենք պարզել են, որ 300 զինյալներ լքել են Սիրիան՝ Գազիանթեփով Բաքու հասնելու համար: Մակրոնը նշել է, որ այս մարտիկները հայտնի են,  նույնականացված են, և նրանք գալիս են ջիհադիստական խմբավորումներից։

«Ես չէի ցանկանա ձեզ ասել, որ դա կարմիր գիծ է, որովհետև այն հատված է: Կարմիր գիծը հատված է։ Սա անընդունելի է։ Ես հրավիրում եմ ՆԱՏՕ-ի գործընկերներին առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին»,-ասել է Մակրոնը, հավելելով, որ պետք է ճշմարտության երկխոսության ունենալ Թուրքիայի հետ։

Մակրոնը նշել է, որ առաջիկա օրերին խոսելու է Էրդողանի հետ։

«Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիայի պատասխանատվությունն է բացատրություն պահանջել»,-ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նշում է, որ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել են հարցի վերաբերյալ ու ունեն նույն մոտեցումները։ Մակրոնի խոսքերով, ջիհադիստների խնդիրը շատ վտանգավոր է նաև Ռուսաստանի անվտանգության ու տարածաշրջանի համար։

«Շատ կարևոր է, որ քննարկել հարցը Թուրքիայի հետ ու այն լուծել հնրավորինս շուտ»,-ասում է Մակրոնը։

Placeholder