ՊՆ ներկայացուցիչ. Ստեփանակերտին խփեցին
Քաղաքական
13:45 02/10/2020
ԼՂՀ

ՊՆ ներկայացուցիչ. Ստեփանակերտին խփեցին

Արցախի Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Պաշտպանության նախարարության նեկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Ստեփանակերտին խփեցին»։

«Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը»,-ավելի ուշ մանրամասնեց հայտնեց Ա. Հովհաննիսյանը։

Այսօր առավոտից թշնամին թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, «Սմերչով» հարվածել Հադրութին։ Քաղաքացիական անձանց շրջանում կան վիրավորներ։

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

Placeholder
ՊՆ ներկայացուցիչ. Ստեփանակերտին խփեցին