Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը․ Արտակ Բեգլարյան
Քաղաքական
20:12 02/10/2020
Տարածաշրջան

Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը․ Արտակ Բեգլարյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը րոպեներ առաջ գրել է, որ Ստեփանակերտը ռմբակոծության տակ է։

«Ստեփանակերտին 3 անգամ հռթիռակոծվեց ծանր հրթիռներով։ Փլուզվել են բնակելի շենքեր»,- գրել է Բեգլարյանը, հայտնելով  վնասների մասին։

Ավելի ուշ Արտակ ԲԵգլարյանը թվիթերյան գրառման վերաբերյալ շտապ պարզաբանում տարածեց իր ֆեյսբուքյան էջում. «Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա:

Իսկ իմ թվիթթերյան գրառման մեջ գրված "casualties" բառը նշանակում է «տուժածներ», ոչ թե «զոհեր»:

Համապատասխան մարմիններն ու ծառայություններն այժմ աշխատում են»։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Ադրբեջանը հարվածել էր Ստեփանակերտին, արդյունքում քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել էր փրկարար ծառայությունը։

Placeholder
Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը․ Արտակ Բեգլարյան