ԵԽ պատգամավոր. Թուրքիան ցույց է տալիս իր դեմքը
Քաղաքական
23:00 02/10/2020
Հայաստան

ԵԽ պատգամավոր. Թուրքիան ցույց է տալիս իր դեմքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Աննա Չինցիա Բոնֆրիսկոն թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Եթե  հաստատվի Թուրքիայի կողմից հայկական ինքնաթիռի խոցումը, ապա Էրդողանը կստանձնի Կովկասում տոտալ պատերազմ հրահրելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը համաշխարհային մակարդակի հասցնելու լրջագույն պատասխանատվությունը:

Թուրքիան ցույց է տալիս իր երկակի դեմքը. մի կողմից հանդիսանում է Մինսկի խմբի անդամ է, որի նպատակն է խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ լուծման խրախուսումը, իսկ մյուս կողմից՝ զենքով և ֆինանսավորմամբ աջակցում է ադրբեջանական ռեժիմին:

Ես ակնկալում եմ, որ ԵՄ-ն հնարավորինս արագ հետաքննություն սկսի միջադեպի կապակցությամբ և, ամեն դեպքում, խոչընդոտ հանդիսանա Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժմանն աջակցող թուրքական գործողություններին»։

 

Placeholder
ԵԽ պատգամավոր. Թուրքիան ցույց է տալիս իր դեմքը