Հրետանավորները ոչնչացնում են Ադրբեջանի դիրքերը
Քաղաքական
23:24 03/10/2020
Հայաստան

Հրետանավորները ոչնչացնում են Ադրբեջանի դիրքերը

«Զինուժ» մեդիան ներկայացրել է նոր տեսանյութ, թե ինչպես են հայ հրետանավորները ոչնչացնում հակառակորդի դիրքերը։

«Հաղթելու ենք պարտադիր»,- ասում են հրետանավորները ու շարունակում իրենց գործը։ 

«Մեր հրետանին իր խնդիրը կատարում է բարձր մակարադակով։ Կարևորը չունենք ոչ մի գրամ հող տված, փորձելու ենք գնալ առաջ»,- ասում են զինծառայողները։ 

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Placeholder
Հրետանավորները ոչնչացնում են Ադրբեջանի դիրքերը