Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունի ազդելու տարածաշրջանում և ինչու չէ՝ նաև Թուրքիայի վրա. Աշոտ Ղուլյան
Քաղաքական
19:40 03/10/2020
Տարածաշրջան

Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունի ազդելու տարածաշրջանում և ինչու չէ՝ նաև Թուրքիայի վրա. Աշոտ Ղուլյան

«Ռուսաստանը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի ազդելու տարածաշրջանում և ինչու չէ՝ նաև Թուրքիայի վրա խաղաղությունը պարտադրելու համար, և, բնականաբար, մեր սպասելիքներն առաջիկա օրերին հենց այդ ուղղությամբ են լինելու»,- «Արցախ» տեղեկատվական կենտրոնում հայտնեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նա նաև նկատեց, որ ՌԴ-ն մի քանի անգամ շեշտել է՝ լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր, իր գործողությունները փորձում է տեղավորել այդ միջազգային միջնորդի պարտավորությունների շրջանակում:

Նրա խոսքով, նախորդ բոլոր տարիներին Արցախի ղեկավարությունն անընդհատ շեշտել է, որ  Ադրբեջանը նախորդ բոլոր քաղաքական պայմանավորվածություններից, միջազգային պարտավորություններից իրեն դուրս է տեսնում:

Ղուլյանը հիշեցրեց, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին միաժամանակ են ընդունել, քանի որ նրանք արցախյան խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն են վերցրել:

«Այսօր այդ երկիրը շարունակում է մնալ ԵԽ անդամ՝ խախտելով իր ստանձնած պարտավորությունները»,- հայտարարեց ԱՀ ԱԺ նախկին նախագահը:

Նրա խոսքով, այսօր էլ, եթե միջազգային ճնշումների տակ Ադրբեջանը և Թուրքիան ինչ-որ բան ստորագրեն, այն չի նշանակի, որ իրենք անվերապահորեն կկատարեն պայմանավորվածությունները, քանի որ գործ ունենք անվստահելի քաղաքական պարտնյորների հետ:

«Նախորդ բոլոր ժամանակահատվածներում Ադրբեջանը իրեն պահեց որպես ոչ վստահելի բանակցային պարտնյոր»,- հայտնեց Աշոտ Ղուլյանը և փաստեց, որ վերջինս մի կողմից քարոզում էր առարկայական բանակցություններ, բայց մյուս կողմից պատրաստվում այսպիսի լայնածավալ ռազմական գործողությունների: Այդ ամենից նա եզրակացնում է, որ ադրբեջանցիները պարզապես ժամանակ էին շահում բոլորովին այլ ակտիվ գործողությունների պատրաստվելու համար, որը շատ մեծ վտանգի տակ է դրել Արցախի հանրապետության բնակչությանը:

ԱՀ ԱԺ նախկին նախագահի խոսքով, Ադրբեջանը կրկնօրինակում է Թուրքիայի դիրքորոշումը, ըստ որի, Ադրբեջանի և Թուրքիայի համար կարող է լինել մեկ ազգ՝ երկու պետություն, իսկ մնացածի համար այդ  թեման փակ պետք է լինի, ինչը ֆաշիստական գործելաոճ է:

Placeholder
Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունի ազդելու տարածաշրջանում և ինչու չէ՝ նաև Թուրքիայի վրա. Աշոտ Ղուլյան