Պուտինը շնորհավորել է Ջիգարխանյանին
Մշակույթ
16:44 03/10/2020
Աշխարհ

Պուտինը շնորհավորել է Ջիգարխանյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել կինոյի և թատրոնի հայտնի դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Հարգելի Արմեն Բորիսովիչ
Ընդունեք շնորհավորանքները հիշարժան ամսաթվի՝ 85-ամյա հոբելյանի առիթով։

Դերասանի և ռեժիսորի տաղանդը, երկար տարիներ ստեղծագործական անխոնջ որոնումն ու նվիրվածությունը  սիրված գործին օգնում է Ձեզ աշխատել ոգեշնչմամբ, կյանքի կոչել նախանշված ծրագրերն ու գաղափարները: Նման հարուստ մասնագիտական ուղին արժանի է խորը և անկեղծ ճանաչման:

Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք», - ասված է հեռագրում:
 

Placeholder
Պուտինը շնորհավորել է Ջիգարխանյանին