Դամասկոս. Սիրիայից Ղարաբաղ ահաբեկիչների տեղափոխման պատասխանատուն Անկարան է
Քաղաքական
16:24 03/10/2020
Աշխարհ

Դամասկոս. Սիրիայից Ղարաբաղ ահաբեկիչների տեղափոխման պատասխանատուն Անկարան է

Թուրք-սիրիական սահմանով ահաբեկիչների տեղափոխման պատասխանատուն Անկարան է։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, անդրադառնալով ԼՂ գրոհայինների տեղափոխման վերաբերյալ միջազգային արձագանքին՝ հայտարարել է Մոսկվայում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Ռիադ Խադդադը։

Դիվանագետի խոսքով, Ղարաբաղ գրոհայինների տեղափոխման մասին տեղեկատվությունը հաստատում է Դամասկոսի՝ ոչ մեկ անգամ արած նախազգուշացումներն այն մասին, որ Սիրիան վերջին ապաստանը չի լինի ահաբեկիչների համար, որոնք ուղարկվել էին այդտեղ ապակայունացնելու իրավիճակը։

«Գրոհայինները սպառնում են տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է դեսպանը «Ինտերֆաքս»-ին։

Նա ընդգծել է, որ Սիրիան վերստին ընդգծում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և թուրքական օկուպացիոն ուժերի գլխավորությամբ նրա մանիպուլյատորներին հակազդելու անհրաժեշտությունը: Վերջիններս, ըստ դեսպանի, պատասխանատու են թուրք-սիրիական սահմաններով ահաբեկիչների դյուրին տեղաշարժի համար:

 

Placeholder
Դամասկոս. Սիրիայից Ղարաբաղ ահաբեկիչների տեղափոխման պատասխանատուն Անկարան է