Իրանը նախազգուշացնում է հակամարտող կողմերին իր սահմանների խախտման անթույլատրելիության մասին
Քաղաքական
16:19 03/10/2020
Տարածաշրջան

Իրանը նախազգուշացնում է հակամարտող կողմերին իր սահմանների խախտման անթույլատրելիության մասին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ պատերազմող կողմերին՝ ընդդեմ նրա տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության ցանկացած խախտման:

Իրանը մանրակրկիտ վերահսկում է հակամարտության մեջ ներգրավված երկու կողմերի հետ սահմանային գծերի բոլոր տեղաշարժերը, ասել է Խաթիբզադեն՝ պատասխանելով Իրանի տարածքի խախտման հաղորդագրությունների մասին հարցին:

Խաթիբզադեն ասել է, որ իրանական տարածքի ցանկացած խախտում անթույլատրելի է:

Նա շեշտել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հարգման, քաղաքացիական անձանց չթիրախավորելու, հակամարտությունները դադարեցնելու և  բանակցություններ սկսելու կարևորությունը, ինչպես նաև հայտնել է Իրանի պատրաստակամությունը`երկու կողմերին օգնելու այդ նպատակներին հասնելու համար:

Irna-ի հաղորդմամբ, վերջին մի քանի օրվա ընթացքում մի շարք հրթիռներ հարվածել են Իրանի սահմաններին մոտ գտնվող գյուղերին, որոնց արդյունքում հինգ տարեկան երեխա է վիրավորվել և մարդկանց մոտ վախ է առաջացել:
 

Placeholder
Իրանը նախազգուշացնում է հակամարտող կողմերին իր սահմանների խախտման անթույլատրելիության մասին