Պարգև Սրբազան. Ժամը 18։00-ին աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ ի զորակցության մեր բանակի
Օրվա թեմա
11:26 03/10/2020
ԼՂՀ

Պարգև Սրբազան. Ժամը 18։00-ին աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ ի զորակցության մեր բանակի

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է ողջ հայությանը՝ համախմբվել ու զորակից դառնալ Արցախին ու մեր բանակին։

«Այսօր, իրոք, թեժ և դաժան պատերազմ է գնում, մահու կենաց պատերազմ, գոյապայքարի կռիվ է։ Մենք երբեք պատերազմ չենք սկսել, զինադադարը չենք  խախտել։ Բայց ամեն անգամ նենգաբար մեր դեմ սկսում են պատերազմել։ Ամեն մի մարդու, ժողովրդի իրավունքն է իր կայնքը պաշտպանելու, պաշտպանվելու։ Այսօր ստիպված ենք մեր մարտը տալ հանուն կյանքի և հանուն խաղաղության»,- ասաց Սրբազանը։

Պարգև Սրբազանը խնդրեց այսօր ժամը 18։00-ին աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ ի զորակցության մեր բանակի. «Մենք բոլորով աղոթում ենք մեր հաջողության, հաղթանակի, խաղաղության համար»։

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Placeholder
Պարգև Սրբազան. Ժամը 18։00-ին աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ ի զորակցության մեր բանակի