ՊՆ ներկայացուցիչ. Գիշերը ընթացել են թեժ մարտեր
Քաղաքական
07:51 03/10/2020
Հայաստան

ՊՆ ներկայացուցիչ. Գիշերը ընթացել են թեժ մարտեր

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.

«Գիշերը ընթացել են թեժ մարտեր։ Մանրամասները շուտով»։

Քիչ առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձով դիմել է գերենալներին, սպաներին, սերժանտներին, զինվորներին, զինակից ընկերներին ու կամավորներին։«Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր:

Հրետակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կերպով ապրելու և արարելու իրավունքը:

Ուստի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում:

Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:
Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով»։

Placeholder
ՊՆ ներկայացուցիչ. Գիշերը ընթացել են թեժ մարտեր