Արյունաբանական կենտրոնին կրկին արյուն է պետք
Օրվա թեմա
10:22 03/10/2020
Հայաստան

Արյունաբանական կենտրոնին կրկին արյուն է պետք

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է.  «Հարգելի հայրենակիցներ, կրկին ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար:

Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00: Խնդրում ենք մոտենալ անձնագրով»։ 

ՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԴՈՆՈՐ՝ այստեղ։ 

Նշենք, որ արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով սեպտեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ էր արել  կամավոր դոնորության։ Երկու օր անց Արյունաբանական կենտրոնը հայտնել էր,   այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրել չայցելել Արյունաբանական կենտրոն: 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

Placeholder