Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է
Առողջություն
13:29 03/10/2020
Հայաստան

Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է.  «Հարգելի հայրենակիցներ, արյունատվության գործընթացը շարունակվելու է վաղն առավոտյան՝ ժամը 09:00-ից: Խնդրում ենք մոտենալ վաղը՝ համաճարակային պայմաններում կուտակումներից խուսափելու համար: Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է: Շնորհակալ ենք արագ արձագանքի համար»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը դիմել էր հայրենակիցներին՝  արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար:

Նշենք, որ արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով սեպտեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ էր արել  կամավոր դոնորության։ Երկու օր անց Արյունաբանական կենտրոնը հայտնել էր,   այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրել չայցելել Արյունաբանական կենտրոն:

ՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԴՈՆՈՐ՝ այստեղ։ 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

 

Placeholder