Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՊՆ խոսնակ. Ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է.
«Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ:
Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները»։
Ավելի վաղ հակառակորդին հզոր հարված հասցնելու մասին հայտարարել էր նաև ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Այսօր առավոտյան ՊՆ ներկա ու նախկին խոսնակները տեղեկացրել էին, որ հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։