Արցախի անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Մայիլյան
Քաղաքական
19:32 03/10/2020
ԼՂՀ

Արցախի անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Մայիլյան

«Ստեղծված է եռյակ դաշինք, որի մեջ  մտնում է Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները, որը վտանգ է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդին, նաև տարածաշարջանի բոլոր երկրների համար»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Նա նշեց, որ միջազգային հանրությունը, տարբեր կառույցներ, ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի անդամները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունները, այդ երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները, սկսվեն խաղաղ բանակցություններ։

«Քանի որ այդ կոչերը մնացել են անպատասխան, փաստորեն, միջազգային հանրությունն ունի մեկ կարծիք,  իսկ վտարյալ երկու պետություն՝ Ադրբեջանն ու Թուրքիան, այլ կարծիք, լկտիաբար մերժում են միջազգային հանրության կարծիքը, համանախագահողների կոչը,  մենք ճիշտ համարեցինք կոչ անել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ, մեխանիզմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- ասաց Մասիս Մայիլյանը։

Placeholder
Արցախի անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Մայիլյան