Բարի լույսը` զինվորի պատրաստած ամենահամով սուրճով. Արայիկ Հարությունյան
Քաղաքական
07:54 04/10/2020
ԼՂՀ

Բարի լույսը` զինվորի պատրաստած ամենահամով սուրճով. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է. «Բարի լույսը` զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ։

#Հաղթելու_ենք»։ 

Նա նաև լուսանկար է հրապարակել։ 

Գիշերը նա գրել էր. «Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար:

Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին…»։ 

 

Placeholder
Բարի լույսը` զինվորի պատրաստած ամենահամով սուրճով. Արայիկ Հարությունյան