Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում. Արծրուն Հովհաննիսյան
Քաղաքական
13:41 04/10/2020
Հայաստան

Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ դադարեցվել է կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա ադրբեջանական կողմին զգուշացրել է՝ կանգ առնել, քանի դեռ ուշ չէ.

«Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:

Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:
Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»։

Placeholder
Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում. Արծրուն Հովհաննիսյան