Թշնամին վերջին ճիգերն են գործադրում, բան չմնաց. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքական
11:58 04/10/2020
Հայաստան

Թշնամին վերջին ճիգերն են գործադրում, բան չմնաց. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Թշնամին շարունակում է հարվածել Ստեփանակերտին: Թիրախը քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությունն է: Ու չնայած պայթյունները շատ մոտ են մեզ ու բավական սպառնալի, այնուամենայնիվ այդ բարձր աղմուկի մեջ հստակ լսվում է թշնամու հուսահատության ձայնը:

Վերջին ճիգերն են գործադրում, բան չմնաց: Մի քիչ էլ ու ամեն բան լավ կլինի: Աստծով»։ 

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Placeholder
Թշնամին վերջին ճիգերն են գործադրում, բան չմնաց. Հրանտ Մելիք-Շահնազարյան