Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի նախագահի մամուլի խոսնակ. Ջաբրայիլը գրավելու մասին լուրերը սուտ են
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է ադրբեջանական կողմի տարածած լուրերը Ջաբրայալը գրավելու մասին։
«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլը), բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի:
Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է իրավիճակին՝ ձախողելով թշնամու բոլոր հարձակողական գործողությունները»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ թշնամին հայտարարել էր իբր Մատաղիսը գրավելու մասին, սակայն ՊԲ-ն հրապարակեց հակատակն ապացուցող տեսանյութեր՝ այն վերանգրելով «Փախուստ Մատաղիսից»։