Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել
Տարածաշրջան
08:13 04/10/2020
ԼՂՀ

Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել

Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել, Ադրբեջանը թիրախավորել էր քաղաքացիական շենքերն ու ենթակառուցվածքները։ Այս մասին գրում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ու ներկայացրել լուսանկարներ։ 

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Placeholder
Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել