Արայիկ Հարությունյանի սթափ գործողությունները մտահոգել է Ալիևի վարչակարգի պատասխանատուներին. խոսնակ
Քաղաքական
15:25 04/10/2020
ԼՂՀ

Արայիկ Հարությունյանի սթափ գործողությունները մտահոգել է Ալիևի վարչակարգի պատասխանատուներին. խոսնակ

«Նախագահ Արայիկ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել է Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպականդայի վրա»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա նշել է, որ ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է:

«Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:

Հ.գ.
Նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել է Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպականդայի վրա:
Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»,- գրել է նա։

Placeholder
Արայիկ Հարությունյանի սթափ գործողությունները մտահոգել է Ալիևի վարչակարգի պատասխանատուներին. խոսնակ