Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի ՄԻՊ-ի կոչը՝ միջազգային հանրությանը. «Կույր մի եղեք, դադարեք խոսել, սկսեք գործել»
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։
Քիչ առաջ ՄԻՊ ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում Բեգլարյանը պատմում է, որ Ադրբեջանն օրեր շարունակ թիրախավորում է խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով տասնյակ զոհեր ու ավելի շատ վիրավորներ կան։
Այսօր էլ Ադրբեջանը հրետակոծել է մայրաքաղաք Ստեփանակերտը՝ թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչը հանգեցրել է բազմաթիվ տուժածների։
«Արցախում հումանիտար ճգնաժամ է։ Միջազգային հանրությանն ուղղված իմ կոչն է՝ արձագանքել պաշտճած կերպով, դադարել խոսել ու սկսկել գործել։ Կույր մի եղեք»,-ընդգծում է Արտակ Բեգլարյանը։