Ստեփանակերտում կրկին  թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները. ՊՆ ներկայացուցիչ
Քաղաքական
10:29 04/10/2020
Հայաստան

Ստեփանակերտում կրկին թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները. ՊՆ ներկայացուցիչ

«Այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները»,- հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Placeholder
Ստեփանակերտում կրկին թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները. ՊՆ ներկայացուցիչ