Հնարավորինս լռեցնում ենք Ադրբեջանին, բայց հաշվի առեք՝ նրանց միջոցներն ու ուժերը բավականին մեծ են. Հովհաննիսյան
Քաղաքական
11:31 05/10/2020
Հայաստան

Հնարավորինս լռեցնում ենք Ադրբեջանին, բայց հաշվի առեք՝ նրանց միջոցներն ու ուժերը բավականին մեծ են. Հովհաննիսյան

«Հակառակորդից կենդանի գերիների մասին տեղեկություն չունեմ։ Նման հարց չի էլ քննարկվել»,- ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին՝ թե հաճախ զինվորների լուսանկարեր են հրապարկվում ու ծնողները փնտրում են նրանց, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Գիտեք, սաստիկ ու ինտենսիվ պատերազմ է, այս պարագայում հոսպիտալները, բուժհիմնարկություններն աշխատում են առանց հանգստի, կարող են լինել դեպքեր, որ վիրավորները ուշ հայտնաբերվեն, կամ սխալ տեղեկություններ հաղորդվեն։ Խնդրում եմ՝ ըմբռնումով մոտեցեք, փորձում ենք հնարավորինս սխալներ թույլ չտալ, կարճ ժամանակում շտկել»:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներ են օգտագործվում Ստեփանակերտի դեմ և արդյո՞ք հնարավոր չէ Գանձակի օդանավակայանի օրինակով լռեցնել թշնամուն, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ Ստեփանակերտը հրթիռակոծվում է, կիրառվում է «Սմերչ», «Պոլոնեզ», թուրքական Քասիրգա, նմանատիպ հետահար միջոցներ:

«Հնարավորինս լռեցնում ենք, բայց հաշվի առեք, որ հակառակորդի միջոցներն ու ուժերը բավականին մեծ են, մեզանից երբեմն մի քանի անգամ շատ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:
 

Placeholder
Հնարավորինս լռեցնում ենք Ադրբեջանին, բայց հաշվի առեք՝ նրանց միջոցներն ու ուժերը բավականին մեծ են. Հովհաննիսյան