ՊՆ խոսնակ. Մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են
Քաղաքական
08:41 05/10/2020
Հայաստան

ՊՆ խոսնակ. Մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է.

Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:

Արցախի ՊՆ-ն երեկ ուշ երեկոյան հայտնել էր, որ երեկվա  ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել էր  լայնածավալ հարձակողական գործողություններ: Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:

ՊԲ  ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ

 

Placeholder
ՊՆ խոսնակ. Մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են