Ժան-Իվ Լը Դրիան․ Ֆրանսիան մոբիլիզացված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատման համար
Քաղաքական
16:39 05/10/2020
Տարածաշրջան

Ժան-Իվ Լը Դրիան․ Ֆրանսիան մոբիլիզացված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատման համար

Ֆրանսիան մոբիլիզացված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատման և բանակցությունները վերսկսելու գործի համար: Այս մասին թվիթերում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։

«Մենք Ռուսաստանի մեր գործընկերոջ հետ պայմանավորվել ենք՝ որպես Մինսկի խմբի համանախագաներ, հրատապության վերաբերյալ։ Եվ ես սա ասել եմ նաև իմ գործընկերներին Հայաստանում ու Ֆրանսիայում»,- գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Նշենք, որ քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարություն է պատրաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Placeholder
Ժան-Իվ Լը Դրիան․ Ֆրանսիան մոբիլիզացված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատման համար