Մայոր Արամայիս  Թևանյան. Խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա
Քաղաքական
15:04 05/10/2020
Հայաստան

Մայոր Արամայիս Թևանյան. Խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում շարունակում է  հերոսական դրվագների ներկայացումը։ Վերջինը մայոր Արամայիս Թևանյանի սխրանքի մասին է.

«Հերոսական դրվագներ

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն, ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա:

Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը»։

Placeholder
Մայոր Արամայիս Թևանյան. Խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա