Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայկական բանակի հերոս տղաների պատվին հոկտեմբերի 6-ից Հայաստանի պատմության թանգարանում ի ցույց կդրվեն Զորավար Անդրանիկի և հայ ժողովրդի ազատագրությանը մասնակից այլ հերոսների սրերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Պատվով հաղթանակը ծնում է ուժի իրավունքը, ահա թե ինչ է պատգամում Զորավար Անդրանիկի ադամանդակուռ սուրը մեր նորօրյա ազատամարտիկներին։
Տարբեր ճակատամարտերում հաղթանակներ կերտած սրերը երիտասարդներին կփոխանցեն իրենց մեջ կուտակած ուժը, էլ ավելի կբարձրացնեն մեր բանակի ոգին և հաղթելու կամքը»,- նշված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։
Մուտքի տոմսերի ողջ հասույթը կփոխանցվի հայկական բանակին: