Իրանը «պլան է մշակել»՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծման համար
Քաղաքական
14:57 05/10/2020
Տարածաշրջան

Իրանը «պլան է մշակել»՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծման համար

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն ասել է, որ երկիրը պատրաստել է ծրագիր՝ վերջ տալու Հայաստանի և Ադրբեջանի տասնամյակների հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ։ Այս մասին գրել է Mehr գործակալությունը։

Իրանը ուշադիր հետևում է զարգացումներին հյուսիսարևմտյան սահմանի մոտ և կապի մեջ է երկու կողմերի հետ էլ:

«Հակամարտության սկսման օրվանից Իրանը երկու կողմերին էլ ասել է, որ տասնամյակների վեճը լուծելու համար ռազմական լուծում չկա: Կրկին հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և գրավյալ քաղաքներից ուժերը դուրս բերելու անհրաժեշտությունը, մենք շեշտում ենք, որ համապարփակ քաղաքական երկխոսության մեկնարկի համար պետք է արագ դադարեցվի ռազմական բախումը:

Իրանն այս ուղղությամբ մանրամասն ծրագիր է պատրաստել՝ հիմնվելով վերոնշյալ շրջանակի վրա, և այն իրականացվելու է ինչպես կողմերի, այնպես էլ տարածաշրջանային երկրների հետ խորհրդակցության միջոցով», - ավելացրել է խոսնակը։

Հորդորելով երկու կողմերին անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատել՝ նա ընդգծել է, որ Իրանը չի հանդուրժի որևէ ագրեսիա իր հողի վրա:

Placeholder
Իրանը «պլան է մշակել»՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծման համար