Լոս Անջելեսի քաղաքապետ․ Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին
Քաղաքական
12:29 05/10/2020
Աշխարհ

Լոս Անջելեսի քաղաքապետ․ Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին

«Լոս Անջելեսը հպարտ է, որ հայ ամենամեծ սփյուռքի տունն է: Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին: Ես կոչ եմ անում Վաշինգտոնի մեր ղեկավարներին՝ վարել կայուն և խստապահանջ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից»,- այս մասին գրել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին։

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ-ում բնակվող հայերը կաթվածահար էին արել Հոլիվուդի ամենամեծ մայրուղին, հավաքվել էին խոշոր լրատվական կառույցների շենքերի դիմաց՝ պահանջելով արդարացի լուսաբանում այն մասին, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից համատեղ սանձասերծված պատերազմում։

Placeholder
Լոս Անջելեսի քաղաքապետ․ Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին