ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում կոչ է անում զինադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում
Քաղաքական
15:37 05/10/2020

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում կոչ է անում զինադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր կոչ է արել հրադադարի ռեժիմ հաստատել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին գրում է Reuters-ը։

«Չափազանց կարևոր է, որ մենք շատ հստակ ուղերձ հաղորդենք բոլոր կողմերին, որ նրանք պետք է անհապաղ դադարեցնեն մարտերը, և որ մենք պետք է աջակցենք խաղաղ, բանակցային լուծում գտնելու բոլոր ջանքերին։ Ռազմական լուծում չկա», - ասել է Ստոլտենբերգը Թուրքիա կատարած այցի ընթացքում:

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, որը շարունակվում է մինչ օրս։

Placeholder
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում կոչ է անում զինադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում