Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի հարվածները չեն շրջանցում նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները
Ադրբեջանը շարունակում է հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին Ստեփանակերտում: Չեն շրջանցում նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել:
Լուսանկարիչ` Դավիթ Ղահրամանյան
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։



