Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Թշնամին եթե հաջորդ անգամ փորձի նույն գործողություններն անի, անակնկալի է գալու». առաջնագծից
«Իրավիճակը նորմալ է, սահմանները վերահսկվում են,- վստահեցնում է առաջնագծում կռվող զինծառայողը:
Նրա մարտական ընկերը շարունակում է. «Ամեն ինչ վերահսկվում է մեր զինծառայողների կողմից, մեր մարտական դիրքերի պահպանությունը կատարվում է բարձր մակարդակով, որպեսզի ոչ մի թիզ հող չտանք թշնամուն»:
«Հակառակորդը հարձակվել է մեր դիրքերի ուղղությամբ, տվել ենք արժանի հակահարված, անձնակազմի դուխը բարձր է: Եթե հաջորդ անգամ փորձի նույն գործողություններն անի, անակնկալի է գալու»,- ասում է զինծառայողը:
Առաջնագծում կռվող զինծառայողներն ասում են՝ մինչև վերջ պատաստ են պայքարել մեր հայրենիքի համար:
Տեսանյութը ներկայացրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Պատերազմը սկսկելուց տասն օր անց այսօր՝ հոկտեմբերի 6-ին առաջին անգամ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։