Ամեն ինչ հանուն ճակատի ու Հայրենիքի. Արայիկ Հարությունյան
Քաղաքական
11:15 06/10/2020
ԼՂՀ

Ամեն ինչ հանուն ճակատի ու Հայրենիքի. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում  հրապարակել է կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի լուսանկարը, որը կարի մեքենայի դիմաց նստած զինվորական հանդերձանք է կարում: Արցախի նախագահը գրել է .

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն է, ով աշխատանքային պարտականություններից դուրս նոր՝ ոչ պակաս կարևոր գործով է զբաղված: Նրա այս կերպարը յուրահատուկ մարմնավորումն է մեր ազգի` այս օրերին դրսևորած վարքագծի` ամեն ինչ հանուն ճակատի ու Հայրենիքի: Ահա սա ՛ է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը»:

Placeholder
Ամեն ինչ հանուն ճակատի ու Հայրենիքի. Արայիկ Հարությունյան