Կանադայի և Մեծ Բրիտաիայի ԱԳ նախարարներ․ Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղան՝ առանց նախապայմանների
Քաղաքական
17:25 06/10/2020
Տարածաշրջան

Կանադայի և Մեծ Բրիտաիայի ԱԳ նախարարներ․ Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղան՝ առանց նախապայմանների

Կանադայի և Մեծ Բրիտաիայի արտաքին գործերի նախարարներ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն ու Դոմինիկ Ռաաբը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ։ 

Հայտարարության մեջ ասվում է, որ Կանադան և Միացյալ Թագավորությունը կրկնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հարակից տարածքում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը:

«Մեզ հատկապես անհանգստացնում են քաղաքացիական բնակավայրերի գնդակոծության մասին հաղորդագրությունները և ցանկանում ենք ցավակցել իրենց կյանքը կորցրածների ընտանիքներին: Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունները և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը:

Մենք վճռականորեն պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունները:

Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին և երկու պետությունների ընկերներին՝ կրկնապատկել իրենց ջանքերը սատարելու ռազմական գործողությունների դադարեցմանը և զերծ մնալ գործողություններ ձեռնարկելուց, որոնք վտանգում են ճգնաժամի սրումը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծումն ուշացած է: Դա հնարավոր է միայն բանակցային կարգավորման միջոցով, այլ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով: Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղան՝ առանց նախապայմանների այդ նպատակի իրականացման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Placeholder
Կանադայի և Մեծ Բրիտաիայի ԱԳ նախարարներ․ Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղան՝ առանց նախապայմանների