ՄԻԵԴ-ը ընդդեմ Թուրքիայի Հայաստանի դիմումի հիման որոշել է միջանկյալ միջոց կիրառել
Քաղաքական
19:38 06/10/2020
Հայաստան

ՄԻԵԴ-ը ընդդեմ Թուրքիայի Հայաստանի դիմումի հիման որոշել է միջանկյալ միջոց կիրառել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է միջանկյալ միջոց կիրառել՝ ընդդեմ Թուրքիայի Հայաստանի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումի հիման վրա։

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետությունն իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ էր ներկայացրել ընդդեմ Թուրքիայի՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին։

ՄԻԵԴ-ը նշում է, որ դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կրկին Հայաստանի դիմումի հիման վրա ընդդեմ Ադրբեջանի միջանկյալ միջոցի որոշում էր կայացրել՝ կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալ որևէ միջոցառումներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ՄԻԵԿ-ի՝ քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտումների, ներառյալ նրանց կյանքը և առողջությունը վտանգի տակ դնելը:

Այն նաև կոչ էր արել երկու կողմերին պահպանել Կոնվենցիայով նախատեսված իրենց գործառույթները, մասնավորապես այդ առնչությամբ 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելք կամ)։

«Հաշվի առնելով հակամարտության սրումը` դատարանը կրկին որոշում է կայացրել կիրառել Կանոնների 391-րդ կանոնը (միջանկյալ միջոցներ): Այն այժմ կոչ է անում հակամարտությանը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված բոլոր պետություններին, ներառյալ Թուրքիային, զերծ մնալ գործողություններից, որոնք նպաստում են Կոնվենցիայով քաղաքացիական անձանց իրավունքների խախտման և հարգել Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունները»,-ասվում է ՄԻԵԴ հաղորդագրության մեջ։

 

Placeholder