Կրեմլը պատասխանել է Վարդանյանի` Ղարաբաղյան հակամարտության հարցում օգնության կոչին
Քաղաքական
20:28 06/10/2020
Տարածաշրջան

Կրեմլը պատասխանել է Վարդանյանի` Ղարաբաղյան հակամարտության հարցում օգնության կոչին

Նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է «Тройка Диалог» խմբի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի և միլիարդատեր Սամվել Կարապետյանի կոչերին՝ միջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԲԿ-ի թղթակիցը:

«Իհարկե, Պուտինը տեղեկացված էր բոլոր դիմումների մասին: Հեղինակների հուզական ֆոնը պարզ է»,-ասել է Պեսկովը: Նա նշել է, որ այժմ բոլոր ջանքերը գործադրվում են  տարածաշրջանում հրադադար հաստատելու և բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:

«Դժվար է պատկերացնել ավելի ակտիվ քայլեր, քան հիմա է արվում»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանն ավելի ակտիվ կմասնակցի ղարաբաղյան հակամարտության լուծմանը։

Placeholder
Կրեմլը պատասխանել է Վարդանյանի` Ղարաբաղյան հակամարտության հարցում օգնության կոչին