Թշնամին սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը
Քաղաքական
16:56 06/10/2020
Հայաստան

Թշնամին սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը

«Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը»,- գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Placeholder
Թշնամին սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը