Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներով ներկայացրել է ադրբեջանական հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում:
Լուսանկարիչ` Արեգ Բալայան
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։






