Մի շարք ուսուցիչներ զորակոչվել են
Կրթություն, գիտություն
18:16 06/10/2020
Հայաստան

Մի շարք ուսուցիչներ զորակոչվել են

Պատերազմական իրավիճակով պայմանավորված` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են։ 

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են [email protected] էլփոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճենները):

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Placeholder