Իրանը մտահոգված է իր տարածքներին սպառնացող հնարավոր վտանգներով
Քաղաքական
19:19 06/10/2020
Տարածաշրջան

Իրանը մտահոգված է իր տարածքներին սպառնացող հնարավոր վտանգներով

Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար  Սայիդ Խաթիբզադեն վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում բախումները դադարեցնելու և լուրջ ու պլանային բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ի կայքը, Խաթիբզադեն նշել է, որ Իրանը պատրաստակամ է աջակցել այդ նպատակներին հասնելուն:

Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը լուրջ նախազգուշացում է արել պատերազմող կողմերին, որպեսզի նրանք չխախտեն իրենց երկրի սահմանները:

Խաթիբզադեի խոսքով` Իրանը լրջորեն եւ մեծ զգայունությամբ է հետեւում իրենց երկրի սահմանամերձ շրջաններում տեղ գտած տեղաշարժերին:

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ ԼՂ-ում ընթացող պատերազմի հետևանքով իրենց սահմանների ցանկացած խախտում անթույլատրելի է:

Placeholder
Իրանը մտահոգված է իր տարածքներին սպառնացող հնարավոր վտանգներով