Մեղրիի համայնքապետը Արցախի հարավում վիրավորում է ստացել. խոսնակ
Քաղաքական
10:53 07/10/2020
ԼՂՀ

Մեղրիի համայնքապետը Արցախի հարավում վիրավորում է ստացել. խոսնակ

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը Արցախի հարավում վիրավորում է ստացել։ Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի ֆեյսբուքյան էջից։

«Քիչ առաջ եմ խոսել Մեղրի համայնքի ղեկավարի հետ։ 4 ժամ տևած վիրահատությունը (ուսից-արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Իրեն արդեն լավ էր զգում և ամուր։

Կարևոր ընդգծում. համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում։

Մեղրիում իրավիճակը հանգիստ է»,- գրել է նա։

 

Placeholder
Մեղրիի համայնքապետը Արցախի հարավում վիրավորում է ստացել. խոսնակ