Ստեփանակերտում հրթիռակոծությունից 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել
Քաղաքական
23:49 06/10/2020
ԼՂՀ

Ստեփանակերտում հրթիռակոծությունից 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել

«Ստեփանակերտ, 06.10.2020. Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր։ 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել»,-  գրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ու հրապարակել լուսանկարներ։ 

Ավելի վաղ ՀՀ  պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Շուշին։ 

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

Placeholder
Ստեփանակերտում հրթիռակոծությունից 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել