Տիգրան Աբրահամյան. Մինչ  ադրբեջանցիները իրենց դրոշը կախելու տեսանյութն են տալիս, մերոնք հետ են վերցնում այդ հատվածը
Քաղաքական
15:25 07/10/2020
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Մինչ ադրբեջանցիները իրենց դրոշը կախելու տեսանյութն են տալիս, մերոնք հետ են վերցնում այդ հատվածը

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Պատերազմն այս պահին դրվագ առ դրվագ պատմելը մի քիչ դժվար է, մի քիչ էլ ռազմական տեսանկյունից ոչ նպատակահարմար։ Առայժմ։

Իրադարձությունները բավականին արագ են փոփոխվում։ Օրինակ՝ մինչ ադրբեջանական լրատվամիջոցները սահմանի ինչ որ հատվածում իրենց դրոշը կախելու տեսանյութն են տալիս, մերոնք խփում ու հետ են վերցնում դա։ Սա զուտ գեղեցիկ օրինակ չէ, ինչպես ասում են՝ եղած բան է։ Այս օրերին նմանատիպ շատ դեպքեր են եղել։

Ամեն դեպքում, ծանր մարտերը որոշակի դադարներով, շարունակվում են»։

Placeholder
Տիգրան Աբրահամյան. Մինչ ադրբեջանցիները իրենց դրոշը կախելու տեսանյութն են տալիս, մերոնք հետ են վերցնում այդ հատվածը